Ողբերգական վրաերթ Երևան-Արմավիր ճանապարհին. կինը տեղում մահացել է

Վրաերթ. արխիվային լուսանկար
Իրավապահները պարզում են վարորդի ու մահացածի ինքնությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Երևան-Արմավիր ճանապարհին` Զվարթնոց թաղամասի վարչական տարածքում, «Mitsubishi»-ն վրաերթի է ենթարկել կին հետիոտնի, որը տեղում մահացել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Դեպքը տեղի է ունեցել այսօր` ժամը 19։20-ի սահմանում։ «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենայի վարորդը փախուստի չի դիմել։ Նա անգամ փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն դեպքի վայր ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։
Կոտայքում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել