ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի - Sputnik. Թաիլանդի քաղաքացի Կաչաչատ Բունդին ՀՀ Վարչական դատարան հայց է ներկայացրել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի դեմ` խնդրելով պարտավորեցնել, որ նա իրեն ՀՀ քաղաքացիություն շնորհի: Վարչական դատարանը հայցը վարույթ է ընդունել։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
«Պարզվում է՝ Կաչաչատ Բունդին Հայաստանում է արդեն 5 տարի, հիմնադրել է Thai take away ռեստորանը, աշխատատեղեր է ստեղծել, անգամ բարեգործություն արել: Նա նաև «Գլաձոր» համալսարանում ասպիրանտ է»,–գրում է թերթը:
«Հրապարակի» տեղեկություններով` ՀՀ ԱԱԾ-ն բացասական կարծիք է տվել, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վահագն Խաչատուրյանին առաջարկել է նրան քաղաքացիություն չշնորհել, ինչն էլ թաիլանդցին վիճարկում է դատարանում: