ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն պաշտոնական խաղում խփել է իր առաջին գոլը արաբական «Ալ Նասրի» կազմում:
Պորտուգալացին գոլի հեղինակ է դարձել` իրացնելով 11–մետրանոց հարվածը Սաուդյան Արաբիայի առաջնության 15-րդ տուրի «Ալ Ֆաթեհի» դեմ խաղում։
Նշենք, որ Ռոնալդուն «Ալ Նասրում» իր նորամուտը նշել էր հունվարի 22-ին Սաուդյան Արաբիայի առաջնության «Ալ Իթթիֆակի» հետ խաղում: Ավելի վաղ նա բաց էր թողել երկու պաշտոնական հանդիպում։
Ֆուտբոլիստը մասնակցել էր միայն ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» դեմ ընկերական խաղին, որում դոււբլ էր ձևակերպել։
Պորտուգալացին ավելի վաղ իրավունք չուներ հանդես գալու նոր թիմի կազմում, քանի որ ակումբը գերազանցել էր թիմի հայտացուցակում արտասահմանցի ֆուտբոլիստների քանակը: Ակումբը ստիպված եղավ խզել պայմանագիրը Կամերունի հավաքականի հարձակվող Վենսան Աբուբաքարի հետ, որպեսզի Ռոնալդուն խաղադաշտ դուրս գալու իրավունք ունենա։ Բացի այդ, Ռոնալդուն ուներ երկխաղյա որակազրկում Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի կողմից։
Հիշեցնենք` Ռոնալդուն «Ալ Նասրի» հետ պայմանագիր կնքեց 2022 թ.–ի դեկտեմբերի 30-ին: Պորտուգալացու աշխատավարձը կկազմի տարեկան 200 միլիոն դոլար։ Նա աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։