ՌԴ դեսպանն այցելել է Վայոց Ձորի Մալիշկա գյուղ

ՌԴ դեսպանն այցելել է Վայոց Ձորի Մալիշկա գյուղ
ՀՀ–ում ՌԴ դեսպանն աղոթել ու մոմ է վառել Սուրբ Աննա ուղղափառ եկեղեցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Վայոց Ձորի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում եղել է Մալիշկա գյուղում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսական տունը։
Միխայիլ Լոմոնոսովի անվան դպրոցի սաները ռուսական կենտրոնում երգել են հայկական ու ռուսական ազգային երգեր և ասմունքել երկու ժողովուրդների բարեկամությանը նվիրված բանաստեղծություններ։
Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը բարձր դասարանի աշակերտների շարքում ճանաչել է Սերգեյ Այվազյանին` Ռոսսոտրուդնիչեստվոյի կազմակերպած «Աստղային թելադրություն» միջազգային մրցույթի հաղթողին։
Տղան այն ժամանակ արժեքավոր մրցանակ էր ստացել` ռուս ամենահայտնի գիտաֆանտաստիկ ժանրի գրող Սերգեյ Լուկյանենկոյի ինքնագրով: Դեսպանը սեղմել է Սերգեյի ձեռքը և նորանոր հաջողություններ մաղթել նրան:
Մալիշկա գյուղում ռուսական կենտրոնը գործում է մոտ երկու տարի։ Այս ընթացքում ռուսաց լեզվի դասընթացներ են անցել տարբեր տարիքի 200 աշակերտներ։
Կոպիրկինը Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է Սուրբ Աննա ուղղափառ եկեղեցի, որտեղ աղոթել և մոմ է վառել։ Դեսպանին նաև ցույց են տվել այն խաչը, որը, որպես Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների բազմադարյա բարեկամության և հոգևոր միասնության խորհրդանիշ, 2015 թվականին տեղադրվել է եկեղեցու տարածքում Արխանգելսկի մարզի ջանքերով:
ՌԴ դեսպանն այցելել է Վայոց Ձորի Մալիշկա գյուղ