Միշտ ուզել եմ զինվորական դառնալ . «Պաշտպան հայրենյաց»-ի մասնակիցները վարժանքներ են արել

«Պաշտպան հայրենյաց» ծրագրով ժամկետային զինծառայողը կարող է 5 տարով դառնալ պայմանագրային զինծառայող, ստանալ մինչև 380 000 դրամ աշխատավարձ և օգտվել պայմանագրային զինծառայողի բոլոր արտոնություններից։
Sputnik
«Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցները վարժանքներ են իրականացրել, տեղեկանում ենք ՊՆ կայքից։
Վարժանքների ժամանակ հիմնական շեշտը դրվել է կրակային պատրաստության, ֆիզիկական և մարտավարության վրա։
«Միշտ ուզել եմ զինվորական դառնալ, և ծրագիրն ինձ համար այնպիսի հնարավորություն է, որ կարող եմ շարունակել զինծառայությունը ժամկետային ծառայությունից հետո»,–ասում է վարժանքների մասնակիցներից մեկը։
Հիշեցնենք, որ 2022-ի դեկտեմբերի 7-ին ԱԺ–ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ միաձայն ընդունել էր «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը։
«Պաշտպան հայրենյաց» ծրագրով 18-ամյա զինծառայողը 6 ամիս ծառայելուց հետո կարող է 5 տարով դառնալ պայմանագրային զինծառայող, ստանալ մինչև 380 հազար դրամ աշխատավարձ և օգտվել պայմանագրային զինծառայողի բոլոր արտոնություններից։
«Այո՛, հնարավոր է ծառայության վայրն ընտրել». Պապիկյանը` «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասին
Պայմանագրի ժամկետի ավարտից կամ առողջական վիճակի պատճառով վաղաժամ զորացրվելուց հետո զինծառայողը, ըստ օրենքի, կստանա 5 մլն դրամ պարգևավճար։
Պայմանագիր կնքած զինվորականները կանցնեն ատեստավորում և դրական արդյունքի դեպքում կստանան աշխատավարձի հավելավճարներ։