«Եվրատեսիլ - 2023» երգի մրցույթում Վրաստանը կներկայացնի հայազգի երգչուհի Իրու Խեչանովան

Իրու Խեչանովա
Խեչանովան եղել է Candy խմբի անդամ, որը Վրաստանին երկրորդ հաղթանակն է բերել 2011 թվականին Երևանում կայացած «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. «Եվրատեսիլ - 2023» երգի մրցույթում Վրաստանը կներկայացնի 22-ամյա հայազգի երգչուհի Իրու Խեչանովան, հայտնում են վրացական ԶԼՄ–ները։ Նա մայիսի 11-ին ելույթ կունենա «Եվրատեսիլի» երկրորդ կիսաեզրափակիչում։ Թե ինչ երգ է նա ներկայացնելու, դեռ հայտնի չէ։
Խեչանովան եղել է Candy խմբի անդամ, որը Վրաստանին երկրորդ հաղթանակն է բերել՝ 2011 թվականին Երևանում կայացած «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում։ Երգչուհին հաղթել է նաև վրացական «Ձայն» նախագծում։
Խեչանովան Թբիլիսիից է։ 2007 թվականից սովորում է Գոգի Դոլիձեի անվան արվեստի դպրոցում (դաշնամուրի բաժին)։ Նա մասնակցել է մի շարք երաժշտական մրցույթների։ 2009 թվականին Թբիլիսիի 2-րդ երաժշտական օլիմպիադայում գրավել է առաջին տեղը՝ դառնալով լավագույն կատարող։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ - 2023-ը» կանցկացվի Լիվերպուլում մայիսի 9-ից 13-ը։
Հայաստանը մրցույթին կներկայացնի երգչուհի Էլեն Երեմյանը՝ հայտնի որպես Brunette։ Նա նույնպես ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչում՝ մայիսի 11-ին: