Էդուարդ Սպերցյանն ուզում է խաղալ Եվրոպայում

Էդուարդ Սպերցյան
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը պաշտոնական որևէ առաջարկ դեռ չի ստացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Հայաստանի հավաքականի և ռուսական «Կրասնոդար» ակումբի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հայտարարել է, որ Եվրոպայում խաղալու ցանկություն ունի, բայց դեռ շարունակում է մնալ կրասնոդարյան ակումբում: Ֆուտբոլիստն այդ մասին ասել է լրագրողներին։

«Տարբեր առաջարկների և իմ տեղափոխման մասին լուրերն իմացել եմ մամուլից։ Անձամբ ոչինչ չգիտեմ, ինձ ոչ ոք չի զանգահարել։ Ես հիմա այստեղ եմ` «Կրասնոդարում»։ Իմ ապագայի մասին ես ոչ մեկի հետ չեմ խորհրդակցել և չեմ էլ խորհրդակցում, բայց Եվրոպայում խաղալու ցանկություն կա»,- ասել է Սպերցյանը։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստով հետաքրքրված են ՊՍՎ-ն, «Ֆեյենորդը», «Ֆիորենտինան» և «Վիլյառեալը»։
Եվրոպական ակումբները հետաքրքրված են Էդուարդ Սպերցյանով․ Կամոցի
Հիշեցնենք, որ «Կրասնոդարի» հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
Այս մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 21 խաղ՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
2022թ.–ին Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։