ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Տվերի դատարանը շորթման քրեական գործով կալանավորել է «Նովի վեկ» Telegram–յան ալիքի ադմինիստրատոր Ալեքսանդր Գուսովին: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է դատարանի մամուլի քարտուղար Քսենիա Ռոզինան։
«Մոսկվայի Տվերի շրջանային դատարանի փետրվարի 3-ի որոշմամբ՝ Գուսով Ալեքսանդր Սերգեևիչի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը մինչև ապրիլի 2-ը», - ասել է գործակալության զրուցակիցը:
Հիշեցնենք` Գուսովին ձերբակալել էին, երբ փետրվարին ոստիկանություն էր դիմել մի գործարար, որից մի քանի տարի գումար էին շորթել՝ ընդհանուր առմամբ մոտ 12 միլիոն ռուբլի։ Հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասով (շորթում)։
Mash Telegram–յան ալիքի տվյալով՝ Ալեքսանդր Գուսովը գումար է շորթել «Yota»-ի հիմնադիր Ալբերտ Ավդոլյանից։
Գործով անցնող անձին, որին ՆԳՆ-ում անվանում են հայտնի PR գործակալության ղեկավար, հետաքննությունը համարում է խմբավորման գործունեության համակարգողը։ Խմբավորումը շանտաժի է ենթարկել քաղաքացիներին ոչ հավաստի բացասական նյութերի հրապարակմամբ: Իրավապահները պարզել են, որ 12 միլիոնից մի մասը ստացել է ձերբակալվածը, մնացածը ՝ քրեական սխեմայի կազմակերպիչը, որը թաքնվում է արտասահմանում։