Արցախում՝ բազմազավակ ընտանիքում, 9–րդ երեխան է լույս աշխարհ եկել

Ընտանիքը 44–օրյա պատերազմի պատճառով Շուշիում 2 տուն է կորցրել, այժմ բնակություն է հաստատել Մարտունու շրջանի Ճարտար գյուղում։
Sputnik
Արցախում, Խոսրովյանների բազմազավակ ընտանիքում, 9–րդ զավակն է ծնվել` Էմիլը, տեղեկանում ենք Արցախի հանրային հեռուստատեսությունից։
Երիտասարդ մայրիկի` Արևիկ Գրիգորյանի հիմնական մտահոգությունը մանկական կերի ու տակդիրների պակասն է, որոնց պակասը զգալի է Լաչինի միջանցքի շրջափակումից հետո։
Նախքան 9–րդ բալիկի լույս աշխարհ գալը Արևիկը երեխաներից 2–ի հետ մի քանի օրով տեղափոխվել է Ստեփանակերտ` մայրիկի մոտ, 6 երեխաները հայրիկի հետ մնացել են Ճարտարում։ Վառելիքի բացակայության պատճառով հայրը Ճարտարից չի կարողացել Ստեփանակերտ գալ , որպեսզի հիվանդանոցից դուրս գրվելուց հետո կնոջն ու երեխային դիմավորի։
Արևիկը 3 երեխաների հետ մի քանի օրից տուն կգնա։
Բազմազավակ ընտանիքը 44–օրյա պատերազմի պատճառով Շուշիում 2 տուն է կորցրել։ 1 ամիս Հայաստանում ապրելով Արևիկը հասկացել է ` Արցախից լավ տեղ չկա ու վերադարձել է հետ։ Պետության կողմից Ճարտար գյուղում առանձնատուն են ստացել։