Սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք. եղանակի տեսություն

Երևանում փետրվարի 2-ին, 3-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 2-ին, 3-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, առանձին վայրերում՝ ինտենսիվ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Եղանակի տեսություն
Փետրվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևելյան` 5-7 մ/վ, առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 3-4-ի գիշերն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:
Երևանում փետրվարի 2-ին, 3-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կլինի այսօր ցերեկը 1-3, երեկոյան՝ 0-ից 2 աստիճան։