Պապս վիրավորվել է Ստալինգրադում. ՀՀԿ–ականները ծաղկեպսակ են դրել Հավերժական կրակի մոտ

ՀՀԿ–ականները ծաղկեպսակ են դրել Հավերժական կրակի մոտ
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կուսակից ընկերների հետ Մայր Հայաստան հուշահամալիրում ծաղիկներ է խոնարհել Հավերժական կրակի մոտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Ստալինգրադի ճակատամարտում տարած հաղթանակի 80-րդ տարեդարձի առթիվ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները Մայր Հայաստան հուշահամալիրում ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ խոնարհել Հավերժական կրակի մոտ։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
ՀՀԿ–ականները ծաղկեպսակ են դրել Հավերժական կրակի մոտ
«Ակնհայտ է,որ նացիստների հաղթանակի դեպքում Թուրքիան պատրաստ էր հարձակվել ու գրավել Խորհրդային Հայաստանը՝ վերջ դնելով Հայկական հարցին... պապս՝ Պետրոս Ավագյանը վիրավորվել է Ստալինգրադում»,–գրել է Շարմազանովը։
Հիշեցնենք` ուղիղ 80 տարի առաջ՝ 1943 թվականի փետրվարի 2-ին, ավարտվեց Ստալինգրադի ճակատամարտը։
Ամիսներ շարունակ տևած հերոսամարտին մասնակցել են նաև հայ ժողովրդի 30 հազար զավակներ, որոնցից 10 հազարը նահատակվել են կատաղի մարտերում։
ՀՀԿ–ականները ծաղկեպսակ են դրել Հավերժական կրակի մոտ
200 օր ու գիշեր Դոնի և Վոլգայի ափերին, իսկ հետո Ստալինգրադի մերձակայքում մարտեր են մղվել։ Սա Հայրենական մեծ պատերազմի պատմության ամենարյունալի մարտերից մեկն էր։
Խորհրդային զորքի հաղթանակը ամբողջովին փոխեց Հայրենական մեծ պատերազմի ընթացքը։