Աճ է գրանցվել. որքա՞ն մարդ է նախորդ տարի օգտվել եկամտային հարկի վերադարձից

2021 թ․-ին շահառուների թիվը եղել է 20 920, իսկ վերադարձված գումարը՝ ավելի քան 22․7 մլրդ դրամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik․ 2022 թվականին հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարները և շահառուների քանակը աճել է։ Այս մասին հայտնել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Նախորդ տարի գործընթացում ներգրավված 29 199 շահառուի վերադարձվել է 36․5 մլրդ դրամ եկամտային հարկի գումար»,– ասված է հաղորդագրությունում։
2021 թ․-ին շահառուների թիվը եղել է 20 920, իսկ վերադարձված գումարը՝ ավելի քան 22․7 մլրդ դրամ։
Նշենք, որ 2015-2022թթ.–ի ընթացքում hիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարի վերադարձման ծրագրից օգտվել է 31 890 քաղաքացի, պետբյուջեից վերադարձվել է 89,1 մլրդ դրամ։
Եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում կդադարեցվի. օրենքն ընդունվեց