Թույլ ձյունը կշարունակվի. եղանակի տեսություն

Ձյուն Երևանում. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 1-ին, 4-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում, 2-ին, 3-ի գիշերը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ։ Փետրվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը և հավելում, որ քամին՝ արևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ, փետրվարի 2-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ:
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանը փետրվարի 3-4-ի գիշերն աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով:
Երևան քաղաքում փետրվարի 1-ին, 4-ի երեկոյան ժամերին, 5-ին սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 2-ին, 3-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Տեղեկացվում է, որ փետրվարի 1-ի լույս 2-ի գիշերը հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։