«Պատրոն Դավոյին» կրկին կալանավորել են

Դավիթ Գալստյան
Դավիթ Գալստյանին ձերբակալել էին հունվարի 31-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է 2 ամսով կալանավորել զենքի վաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանին՝ «Պատրոն Դավոյին»: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։
Հունվարի 30-ին տեղեկություն տարածվեց, որ դիմակավորված անձինք մտել են Դավիթ Գալստյանի տուն և նրան բերման ենթարկել ԱԱԾ։
Երեկ հայտնի դարձավ, որ նրան ձերբակալել են։
Հիշեցնենք` 2021թ–ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Սեպտեմբերի 30-ից Տոնոյանն ու Գալստյանը կալանավորված էին։
2022–ի մարտին Վերաքննիչ դատարանն ազատ արձակեց զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանին 50 մլն գրավի դիմաց։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին: