Իշխանությունը որոշել է կարգավորել ՀՀ վարչապետին և նախագահին զենք տրամադրելու հարցը

Վահագն Խաչատուրյանն ու Նիկոլ Փաշինյանը
Պետական պաշտպանության ենթակա անձինք իրենց ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում զենք ձեռք բերելու համար կարող են դիմել ոստիկանություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Հայաստանի իշխանությունը ցանկանում է կարգավորել հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց զենք տրամադրելու հարցը։ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է Հայաստանի ներքին գործերի նախարարության առաջարկած նախագիծը։
Գործող օրենսդրության համաձայն («Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենք, ընդունվել է 2022 թ.) պետական պաշտպանության ենթակա անձինք ոստիկանության կողմից համապատասխան թույլատվություն ստանալուց հետո կարող են ժամանակավորապես ծառայողական զենքի որոշակի տեսակներ ստանալ։

Նրանց զենք-զինամթերք կտրամադրի ոստիկանությունը՝ պետական պաշտպանության ենթակա անձանց դիմումի հիման վրա։ Պետական պաշտպանության ենթակա անձի լիազորությունների դադարեցումից հետո 3 օրվա ընթացքում զենք-զինամթերքը պետք է վերադարձվի ոստիկանությանը։

Բացի այդ, նաև իրավաբանական անձինք կարող են ժամանակավորապես զենք ստանալ որոշակի պարտավորությունների կատարման համար` զենքի արտադրություն և պահպանում, հատուկ օբյեկտների, ֆոնդերի պաշտպանություն, թանկարժեք մետաղների արդյունահանում և պահեստավորում, վտանգավոր և գաղտնի ապրանքների փոխադրում:
Նշենք, որ պետական պահպանություն տրամադրվում է ՀՀ ազգային ժողովի նախագահին, վարչապետին և նախագահին։
Պետական պաշտպանության ենթակա այլ պաշտոնատար անձանց, հասարակական, քաղաքական, կրոնական և այլ գործիչներին զենք կարող է տրամադրվել վարչապետի հրամանագրով։