«Պատրոն Դավոյին» ձերբակալել են. կալանքի միջնորդություն է ներկայացվել

Դավիթ Գալստյան
Թե ինչ գործի շրջանակում են Դավիթ Գալստյանին ձերբակալել, փաստաբանը չհայտնեց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) ձերբակալված է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Արմեն Անդրիկյանը։
Թե ինչ գործի շրջանակում են նրան ձերբակալել, փաստաբանը չհայտնեց, սակայն հավելեց, որ նրան կալանքի միջնորդություն է ներկայացվել։
Երեկ «Հրապարակը» հայտնել էր, որ դիմակավորված անձինք մտել են Դավիթ Գալստյանի տուն և նրան բերման ենթարկել ԱԱԾ։
Հիշեցնենք` 2021թ–ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Սեպտեմբերի 30-ից Տոնոյանն ու Գալստյանը կալանավորված էին։
2022–ի մարտին Վերաքննիչ դատարանն ազատ արձակեց զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանին 50 մլն գրավի դիմաց։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին: