Լարսով Վրաստանից դեպի Ռուսաստան ճանապարհը փակ է բեռնատարների համար

Արխիվային լուսանկար
Այս մայրուղով երթևեկությունը ներկայումս թույլատրվում է միայն մարդատար ավտոմեքենաների համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. «Վերին Լարս» անցակետով Վրաստանից դեպի Ռուսաստան ճանապարհը փակ է բեռնատարների համար ձյան և մերկասառույցի պատճառով: Այս մասին հայտնել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը փակ է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների համար»,-ասված է հաղորդագրության մեջ:
Թեթև մարդատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է։
Հիշեցնենք, որ Վրաստանը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի սողանքային վտանգ ունեցող հատվածը (Գուդաուրի-Կոբի) շրջանցող ճանապարհի շինարարություն է իրականացնում։ Խոսքը Խաչի լեռնանցքի տակով անցնող 9 կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախատեսվում է կառուցել 22,7 կմ երկարությամբ ճանապարհ, ինչպես նաև 6 կամուրջ և 5 թունել։ Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2024 թվականի վերջին։