Երևանում և ՀՀ շրջանների մեծ մասում կշարունակի ձյուն գալ. եղանակի տեսություն

Մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կնվազի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր, փետրվարի 1-ին, 3-ի գիշերն առանձին շրջաններում, 2-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի արևմտյան` 2-5 մ/վ արագությամբ, փետրվարի 2-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 3-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով:
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում այսօր, ինչպես նաև փետրվարի 1-ին սպասվում է թույլ ձյուն։
Փետրվարի 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ցանկացած խցանված խաչմերուկ մուտք գործած մեքենայի վարորդն այսուհետ կտուգանվի. Խաչատրյան