Բողոքի ցույցեր Ֆրանսիայում. որոշ քաղաքներում ոստիկանությունը ցրում է ցուցարարներին. կադրեր

Ոստիկանությունը կարծում է, որ Ֆրանսիայի ողջ տարածքով բողոքի ցույցերին կմասնակցի 1.2 մլն մարդ, որից 100 հազարը` մայրաքաղաքում։
Sputnik
Ֆրանսիայի տարբեր քաղաքներում հազարավոր քաղաքացիներ այսօր փողոց են դուրս եկել` իրենց բողոքն արտահայտելու կենսաթոշակային տարիքի շեմը բարձրացնելու դեմ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ֆրանսիական ԶԼՄ–ներին։
Սա արդեն երկրորդ համազգային բողոքն է` ուղղված կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ։ Ամբողջ երկրով նախատեսվում է 200 ցույց անցկացնել։
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են անցկացվել. կան զոհեր
Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Ռեն քաղաքում մի քանի հազար մարդու մասնակցությամբ բողոքի ցույցերի ժամանակ արդեն բախումներ են սկսվել ցուցարարների և ոստիկանության միջև։ Ցույցերին մասնակցում են black bloc շարժման արմատականները։ Նրանք այրում են աղբամաններն ու ոստիկանների վրա շշեր նետում։ Ի պատասկան իրավապահ մարմինների աշխատակիցները արցունքաբեր գազ և ջրցան են կիրառում։
Նանտում ևս ուժայիններն արցունքաբեր գազ են կիրառել։
Ոստիկանությունը կարծում է, որ Ֆրանսիայի ողջ տարածքով բողոքի ցույցերին կմասնակցի 1.2 մլն մարդ, որից 100 հազարը` մայրաքաղաքում։
Բողոքի ցույցը կշարունակվի ողջ գիշեր, ցուցարարները կգիշերեն Ֆրանսիայի հրապարակում
Հունվարի 10-ին Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը կենսաթոշակային բարեփոխումների վիճահարույց նախագիծ էր ներկայացրել, որը կառավարությունը նախատեսում է ընդունել 2023 թվականին։
Նրա խոսքով` իշխանությունները 2023 թվականի սեպտեմբերի 1-ից տարեկան երեք ամսով կսկսեն բարձրացնել կենսաթոշակային տարիքը։ Այդպիսով` մինչև 2030 թվականը կենսաթոշակային տարիքը կհասնի 64–ի։