Արարատի մարզում կեղծել են հայտնի ապրանքանիշների օղիներն ու կոնյակները. ոստիկանություն

Իրավապահները զննել են գյուղի մի քանի տները և տարբեր տարողության շշեր հայտնաբերել։
Sputnik
Արարատի մարզի Դալար գյուղի տարբեր տներում հանրաճանաչ ապրանքանիշների կեղծ ալկոհոլային խմիչքներ են պատրաստել և իրացրել Հայաստանի մարզերում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Գյուղի մի քանի տանը հայտնաբերվել են տարբեր տարողության ու հանրաճանաչ ապրանքանիշների կեղծ օղիներ ու կոնյակներ, շշերի խցաններ և դրանց համար նախատեսված դեկորատիվ թիթեղներ, հանրաճանաչ ապրանքանիշների կոնյակի և օղու դատարկ շշեր, ակցիզային կեղծ դրոշմանիշներ և այլն»,– ասված է հաղորդագրությունում։
Դեպքերի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթներ են նախաձեռնվել։
Հանգամանքները պարզվում են։
Այգիներ հիմնելու պատրվակով կեղծ փաստաթղթեր են ներկայացրել. հափշտակվել է 130 միլիոն դրամ