Ադրբեջանի ՆԳՆ-ն իրանական «լրտեսական ցանց» է բացահայտել, ձերբակալվել է յոթ մարդ

Ադրբեջանի ոստիկանական ավտոմեքենա. Արխիվային լուսանկար
«Իրանամետ գործակալական ցանցի չեզոքացման գործողության» ընթացքում խուզարկություններ են իրականացվել ադրբեջանական երկու լրատվամիջոցներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Ադրբեջանի ՆԳՆ-ն 7 մարդու Է ձերբակալել Իրանի օգտին աշխատելու կասկածանքով, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Մասնավորապես հաղորդվում է, որ հատուկ գործողությունն իրականացվել է այդ թվում ադրբեջանական SalamNews լրատվական գործակալությունում և Interaz հեռուստաալիքում։
Բաքվում և մարզերում ձերբակալվել են յոթ մարդ ՝ Ա. Տ. Քերիմովը, է. Ա.Ռահիմովը, Ի. Ա. Ալեքպերովը, Մ. Ն. Ջաֆարովը, Գ. Գ. Ջաբարլին, Ֆ. Ս. Աբդուլովը և Ա. Ա. Ջումշուդովը։
Նշվում է, որ նշված լրատվամիջոցները զբաղվել են Իրանի քաղաքականության և նրա շահերի քարոզչությամբ։