80 տարի առաջ Ստալինգրադում գերի հանձնվեց ֆելդմարշալ Ֆրիդրիխ Պաուլյուսը

«Բարբարոսա» ծրագրի գլխավոր մշակողը գերությունից ընդամենը մեկ օր առաջ էր ստացել Վերմախտի բարձրագույն կոչումը։
Sputnik
1943 թվականի հունվարի 31-ի առավոտյան Վերմախտի 6-րդ բանակի հրամանատար ֆելդմարշալ Ֆրիդրիխ Պաուլյուսը Ստալինգրադում գերի հանձնվեց։ Նա թաքնվում էր քաղաքի կենտրոնում գտնվող հանրախանութի նկուղում։
53-ամյա Պաուլյուսը ֆելդմարշալի կոչումը ստացել էր հունվարի 30-ին և նույնիսկ չէր հասցրել փորձել նոր համազգեստը. նա գերի հանձնվեց գեներալ-գնդապետի համազգեստով:
Թուրքերը պետք է հավերժ երախտապարտ լինեն ճապոնացիներին. Ստալինգրադի հաղթանակն ու հայի բախտը
1943 թվականի փետրվարի 2-ին քաղաքում գերմանական զորքերի դիմադրության վերջին օջախները վերջնականապես ջախջախվեցին։ Ստալինգրադի ճակատամարտն ավարտվեց:
6-րդ բանակի պարտությունը և հատկապես նրա հրամանատարի կապիտուլյացիան ծանր ազդեցություն թողեցին։ Երեք օր շարունակ գերմանական բոլոր ռադիոկայանները սգո երաժշտություն էին հաղորդում։
Օրացույցում Ստալինգրադ չպետք է լինի. Պեսկով