ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Վարչական դատարանի նախագահ է նշանակվել դատավոր Աղասի Ղազարյանը։ Հրամանագիրը հրապարակված է նախագահի պաշտոնական կայքէջի «Փաստաթղթեր» բաժնում։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հունվարի 23-ի ԲԴԽ-8-Ո-27 որոշմամբ ներկայացված առաջարկությունը՝ Վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանին նշանակել վարչական դատարանի նախագահ»,– նշված է հրամանագրում։
Նշենք, որ Ղազարյանն այս պաշտոնում նշանակվել է երեք տարի ժամկետով:
Աղասի Ղազարյանը 2005-2008 թթ աշխատել է ՀՀ տնտեսական դատարանի դատավոր, իսկ 2008 թվականից` ՀՀ Վարչական դատարանի դատավոր:
Նախագահի մեկ այլ հրամանագրով դատավոր Ավագ Գաբրիելյանն էլ նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության Քաղաքացիական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:
Նշենք, որ Գաբրիելյանը 2009 թվականին նշանակվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ 2018 թվականից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր էր: