Սինանյանը Սանկտ Պետերբուրգում ներկայացրել է Արցախի ներկա իրավիճակը

Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարը պատասխանել է հայ երիտասարդներին հուզող մի շարք հարցերի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Սանկտ Պետերբուրգում խոսել է Արցախի ներկա իրավիճակի, արտակարգ իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցների մասին։ Տեղեկությունը հայտնում է գլխավոր հանձնակատարի գրասենյակը։
Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Ռուսաստանում էր հունվարի 27-30-ը։
Ռուսաստանի Դաշնություն իր աշխատանքային այցի շրջանակներում Սինանյանը ներկա է գտնվել Սանկտ Պետերբուրգի հայկական տարածաշրջանային երիտասարդական ասոցիացիայի նախաձեռնությամբ կազմակերպված «Ոչ՛ ցեղասպանությանը» ցուցահանդեսին։ Նույն օրը հանդիպում է անցկացվել Սանկտ Պետերբուրգի հայկական տարածաշրջանային երիտասարդական ասոցիացիայի ներկայացուցիչների և համայնքի ակտիվ երիտասարդների հետ։
«Հանձնակատարը շնորհակալություն է հայտնել ասոցիացիային ցուցահանդեսի կազմակերպման համար, ապա ներկայացրել գրասենյակի գործունեության հիմնական ուղղություններն ու ծրագրերը, պատասխանել երիտասարդների մի շարք հարցերին, որոնք վերաբերում էին Արցախի ներկա իրավիճակին, համայնքների ուսումնասիրությանը, կրթությանն ու մշակույթին, հանձնակատարների ինստիտուտին, տեղեկատվական պատերազմներին, արտակարգ իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցներին ու պետության կողմից նրանց աջակցությանը և այլն»,– նշված է հաղորդագրության մեջ։
Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Ռուսաստանում էր հունվարի 27-30-ը։
Հանդիպման շրջանակներում ներկայացվել է ռեժիսոր և լրագրող Գրիգորի Մոսեսովի «Խղճի և փաստերի լույսի ներքո. հայերը Բաքվում» գիրքը։
Հիշեցնենք, որ Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Ռուսաստանում էր հունվարի 27-30-ը։