ՌԴ–ում ԱՄՆ–ի նոր դեսպան Լին Թրեյսին գնացել է Ռուսաստանի ԱԳՆ. տեսանյութ

Ուսանողներն ակցիա են կազմակերպել նախարարության շենքի մոտ և վանկարկել. «ԱՄՆ–ն ահաբեկիչ երկիր է»։
Sputnik
Ռուսաստանում ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսին գնացել է ՌԴ ԱԳՆ՝ հավատարմագրերի պատճենները հանձնելու։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Դեսպանի մեքենան կանգնել է Ռուսաստանի ԱԳՆ–ի շենքի մոտ։
Լին Թրեյսիին դիմավորել են մի խումբ ուսանողներ։ Նրանք հանրահավաք են կազմակերպել և բողոքել, որ ԱՄՆ–ն միջամտում է ռուս–ուկրաինական հակամարտությանը` զենք մատակարարելով Կիևին։
Ուսանողները վանկարկել են. «ԱՄՆ–ն ահաբեկիչ երկիր է»։
Հիշեցնենք, որ Լին Թրեյսին նախկինում ԱՄՆ դեսպանն էր Հայաստանում։