ՊԵԿ–ը Հայաստանից Թուրքիա և ԱՄԷ ոսկու ապօրինի տեղափոխման 9 դեպք է կանխել

Մեկ ոսկյա շղթան, որը փորձել են անօրինական ճանապարհով տեղափոխել Հայաստանից, շուրջ 2,5 կիլոգրամ է։
Sputnik
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն կանխել է շուրջ 480 միլիոն դրամի ոսկյա զարդերի անօրինական տեղափոխումը։ Տեղեկությունը հրապարակվել է ՊԵԿ–ի կայքում։
Վերջին ամիսներին առավել ռիսկային չվերթերի ուղևորների նկատմամբ իրականացված հսկողական աշխատանքների ընթացքում բացահայտվել են ՀՀ-ից առանց հայտարարագրման ոսկյա շղթաների արտահանման դեպքեր։
«Իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում կանխվել է ֆիզիկական անձանց կողմից ՀՀ-ից երրորդ երկրներ (հիմնականում` Թուրքիա և ԱՄԷ) ոսկու ապօրինի տեղափոխման 9 դեպք` 22,7 կգ քաշով։ Մեկ ոսկյա շղթայի քաշը տատանվում է 2,5 կգ-ի սահմանում, իսկ արժեքը հասնում է 52 մլն դրամի»,–ասված է հաղորդագրության մեջ։
ՀՀ մաքսային կարգավորման մասին օրենքի 316-րդ հոդվածով` ապրանքները չհայտարարելու հիմքով, կազմվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություններ։
Քաղաքացին փորձել է Աթենքից Երևան բերել չհայտարարագրված 10 բնական մորթե մուշտակ