Պակիստանի Փեշավար քաղաքում տեղակայված մզկիթում պայթյուն է եղել, ինչի հետևանքով առնվազն 25 մարդ մահացել է, ավելի քան 120-ն էլ տուժել են։ Տեղեկությունը հայտնում է Geo TV հեռուստաալիքը` վկայակոչելով անվտանգության ծառայությունների ներկայացուցիչներին և բժիշկներին։
«Հիվանդանոցի ներկայացուցիչը հայտնել է, որ պայթյունի հետևանքով 25 մարդ մահացել է, ավելի քան 120–ն էլ հիվանդանոց է տեղափոխվել։ Բժիշկների խոսքով` ավելի քան 10 տուժածի վիճակը ծայրահեղ է»,– տեղեկացնում է հեռուստաալիքը։
Պայթյունն իրականացրել է մահապարտ–ահաբեկիչը։