Խաղաղապահները Արցախից Հայաստան են տեղափոխել ՌԴ 44 քաղաքացու. տեսանյութ

Հայաստան տեղափոխվածներից 7-ը երեխաներ են։
Sputnik
ՌԴ խաղաղապահները երեկ` հունվարի 29-ին, Լեռնային Ղարաբաղից Հայաստան են տեղափոխել Ռուսաստանի Դաշնության 44 քաղաքացու։
Տեղափոխումն իրականացվել է ադրբեջանական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում։
44 անձանցից 7 երեխաներ են։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։