Իրանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 1167-ի

5,9 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել էր հունվարի 28-ին Խոյ քաղաքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Իրանի հյուսիս-արևմուտքում հունվարի28-ի երեկոյան տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 1167-ի: Այս մասին հայտարարել է Արևմտյան Ադրբեջանի նահանգապետ Մոհամմադ Սադեգ Մոտամադիանը։
Ավելի վաղ հաղորդվել էր 1075 տուժածի մասին։

«Ներկա պահին Խոյ քաղաքի շրջանում երկրաշարժի հետևանքով տուժել է 1167 մարդ», - ասել է նահանգի ղեկավարը, հաղորդում է ISNA-ն:

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Խոյ քաղաքի շրջանում տեղի էր ունեցել 5,9 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով զոհվել էր առնվազն երեք մարդ: Միջադեպից հետո գրանցվել է նաև ավելի քան 25 հետցնցում, որոնցից ամենահզորը եղել է 4,5 բալ ուժգնությամբ։
Նահանգում տեղակայվել են ժամանակավոր կացարաններ։
Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցել է Իրանի նախագահին և ժողովրդին