ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի - Sputnik. Այսօր՝ հունվարի 30-ին, Երևանում կրակոցներ են հնչել։ Կրակել են բնակելի շենքերից մեկի պատուհանների ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կրակոց է արձակել Անտառային 160/9 շենքի 4-րդ հարկի պատուհանին»,–գրում է կայքը։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Ոստիկանները ու քննիչները նշված պատուհանի վրա հայտնաբերել են կրակոցի հետք, իսկ ներսում՝ պատուհանագոգի վրա, ապակու մնացորդներ և կրակված պարկուճ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են տան սեփականատիրոջ ինքնությունը։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։