ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի - Sputnik. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ բանակի օրվա կապակցությամբ Սուրբ պատարագ և ընդունելություն է անցկացվել։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Պատարագը մատուցվել է Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում, պատարագիչը եղել է ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը:
Մայր Աթոռում բանակի օրվա կապակցությամբ Սուրբ պատարագ և ընդունելություն է անցկացվել։
Սրբազան արարողությանը ներկա են եղել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, ՀՀ ԶՈւ բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Մայր Աթոռի միաբաններ և ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդության գնդերեցներ:
«Բոլորս վստահ գիտակցում ենք, որ մեր պետականության, անկախության, անվտանգության գլխավոր երաշխիքն ու հենարանը հայոց բանակն է»,– ասել է պատարագիչը` անդրադառնալով օրվա խորհրդին` հայոց բանակի կազմավորման 31-ամյակին։
Սուրբ պատարագից հետո, Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ, կատարվել է հոգեհանգստյան կարգ` հայրենիքի պաշտպանության մարտերում զոհված զինծառայողների հոգիների խաղաղության ու հանգստության համար:
Մայր Աթոռում բանակի օրվա կապակցությամբ Սուրբ պատարագ և ընդունելություն է անցկացվել։
«Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի սրահում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում Գարեգին Երկրորդը օրհնել է ՀՀ ԶՈւ բարձրագույն սպայակազմին, զինվորներին և գնդերեցներին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր օրհնությունը, գնահատանքն ու սերն է փոխանցել բանակի հրամանատարներին և զինվորներին՝ հանուն հայրենիքի և հայ ազգի բարօրության։
Զինվորականության անունից ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը շնորհակալություն է հայտնել Գարեգին Երկրորդին` ՀՀ ԶՈւ նկատմամբ դրսևորվող մշտական հոգածության և ուշադրության համար։ Նա հավաստիացրել է, որ ՀՀ ԶՈւ սպայական կազմը պատրաստակամ է շարունակելու իր առաքելությունը Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանության և անվտանգության խնդիրների լուծման գործում:
Գարեգին Երկրորդն ու Էդվարդ Ասրյանը