Փաշինյանը Եգիպտոսի նախագահի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին
Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի կարծիքով՝ բազմաթիվ հնարավորություններ կան բազմաբևեռ և բազմաոլորտ հարաբերությունների ամրապնդման և զարգացման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի հետ հանդիպմանը խոսել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամից դուրս գալու համար տարվող քայլերից: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը։
«Վարչապետն ընդգծել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հերթական խախտման փաստը և շեշտել դրան միջազգային հանրության ուշադրության ու համարժեք արձագանքի կարևորությունը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող գործընթացների շուրջ»,– ասված է հաղորդագրությունում:
Հանդիպման մասին հայտնել է նաև Փաշինյանը` «Ֆեյսբուքի» իր էջում տեսանյութ հրապարակելով, որտեղ կառավարության շենքի դիմաց դիմավորում է Ալ–Սիսիին, ապա ներսում տեղի է ունենում նրանց երկկողմ հանդիպումը։
Փաշինյանը հանդիպման ընթացքում նշել է, որ ՀՀ կառավարությունն ու ժողովուրդը շատ ջերմ վերաբերմունք ունի Եգիպտոսի Արաբական Հանրապետության և այնտեղի ժողովրդի նկատմամբ։
«Հույս ունեմ, որ այցի արդյունքներով տնտեսական հարաբերությունները կակտիվանան»,– ասել ՀՀ վարչապետը։
Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին էլ շնորհակալություն է հայտնել հրավերի ու ջերմ ընդունելության համար։
«Շնորհակալ եմ նաև այն դինամիկ զարգացման համար, որն ապահովվում է մեր երկու երկրի միջև հարաբերությունների ամրապնդման գործում։ Կարող ենք արձանագրել, որ և՛ Հայաստանի ու Եգիպտոսի ղեկավարների, և՛ ժողովուրդների մակարդակով կա փոխադարձ վստահություն։ Սա մեզ հնարավորություն է տալիս էլ՛ ավելի հեռանկարային զարգացում ապահովել 2 երկրների հարաբերություններում։ Խոսքը բոլոր ոլորտների մասին է` տնտեսական, մշակութային, զբոսաշրջային, ներդրումային և այլն»,– ասել է Եգիպտոսի նախագահը։
Եգիպտոսի նախագահը նշել է, որ անհրաժեշտ է 2 պետության կառավարությունների միջև համագործակցության գործուն քայլեր իրականացնել ու միջկառավարական հանձնաժողովի նիստեր գումարել հնարավորինս շուտ և մոտ ժամանակահատվածում։
1 / 3

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին

2 / 3

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին

3 / 3

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին

Հանդիպման ընթացքում հայկական կողմը վերահաստատել է ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններում Եգիպտոսին Հայաստանի աջակցությունը, ինչը լայն հնարավորություններ կընձեռի երկկողմ առևտրաշրջանառությունը խթանելու համար։
Երկօրյա այցով Հայաստանում գտնվող Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին ավելի վաղ հանդիպել էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Երկու երկրի նախագահների մասնակցությամբ ստորագրվել են փոխըմբռնման մի շարք հուշագրեր։