ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի - Sputnik. Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի սիրելին` արգենտինացի մոդել Ջորջինա Ռոդրիգեսը ծննդյան 29-ամյակը նշել է Սաուդյան Արաբիայի Էր Ռիադ քաղաքի հայկական «Լավաշ» ռեստորանում։ Այս մասին տեղեկանում ենք Ջորջինայի ինստագրամյան էջից։
Նա լուսանկարներ է հրապարակել, որտեղ պատկերված է հանրաճանաչ ֆուտբոլիստի ու 5 երեխայի հետ։ Մոդելը հրապարակմանը կից գրել է. «29 տարեկան եմ` շրջապատված մեծ և փոքրիկ մարդկանցով, որոնց սիրում եմ ամբողջ սրտով։ Անչափ շնորհակալ եմ Աստծուն ամեն ինչի համար։ Շնորհակալ եմ բոլորին, որ այդքան ժամանակ հատկացրիք ինձ շնորհավորելու և այդքան սեր ուղարկելու համար»։
Լուսանկարներում երևում է, որ ռեստորանի տարբեր հատվածներում Ջորջինայի անունն է ու ծննդյան շնորհավորանքներ։
Ռեստորանի ինստագրամյան իր էջում ևս տեսանյութ է հրապարակվել, որին կից գրել են, որ պատիվ էր նրանց հյուրընկալելը։