Հայաստանի բազմաթիվ շրջաններում ձյուն է տեղում

Արխիվային լուսանկար
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի - Sputnik. ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Արագածոտնի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Արմավիրի, Արարատի մարզերում, Գավառ, Սևան, Վարդենիս, Հրազդան, Աբովյան, Եղվարդ, Թալին, Արագած, Աշտարակ, Ապարան, Ջերմուկ քաղաքներում և Ելփին-Չիվա ավտոճանապարհին տեղում է ձյուն։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։