Ուկրաինայի ԶՈւ–ն հրթիռակոծել է Լուգանսկի հիվանդանոցներից մեկը, 14 մարդ է մահացել. կադրեր

Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել բուժառուներն ու բուժհաստատության աշխատակիցները։
Sputnik
Ուկրաինայի զինված ուժերն այսօր HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից հարված են հասցրել ԼԺՀ-ի Նովոայդար բնակավայրի հիվանդանոցին։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ գնդակոծված բուժհաստատությունում քաղաքացիական և զինվորական բժիշկներն ամիսներ շարունակ անհրաժեշտ օգնություն էին ցուցաբերում տեղի բնակչությանն ու զինծառայողներին:
Ուկրաինայի շուրջ լարվածության աստիճանը մեծանում է Կիևին փոխանցվող զենքի հաշվին. Պեսկով
«Բեկորային-ֆուգասային մարտական մասով ռեակտիվ արկերի՝ շենքի վրաընկնելու հետևանքով 14 մարդ է մահացել, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել հիվանդանոցի 24 բուժառուներն ու բուժանձնակազմը», - նշել են ՌԴ ՊՆ-ում:
Տուժածներին այժմ բժշկական օգնություն է ցուցաբերվում։
Իտալիան ու Ֆրանսիան Ուկրաինային 800 մլն եվրոյի ՀՕՊ համակարգ կտրամադրեն․ ԶԼՄ