Սերտ համագործակցությունը կարևոր է. ՀՀ ներքին գործերի նախարարն ընդունել է ՌԴ դեսպանին

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Sputnik
ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և համագործակցության հարցեր քննարկել նրա հետ։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալները։
«Ղազարյանը կարևորել է Ռուսաստանի Դաշնության հետ արդյունավետ համագործակցությունն ու ընդգծել երկու երկրների իրավապահ կառույցների ամուր փոխգործակցությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում։ Դեսպանը նույնպես կարևորել է սերտ համագործակցությունն ինչպես ՀՀ և ՌԴ ներքին գործերի նախարարությունների, այնպես էլ ՀՀ ներքին գործերի նախարարության և ՀՀ-ում ՌԴ դեսպանատան միջև»,– ասված է հաղորդագրությունում։
Կողմերը համագործակցությունը շարունակելու և ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել։
Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ներկայացնելով համակարգում իրականացվող բարեփոխումները, նշել է ՆԳ նախարարության կազմավորման, ոստիկանության, փրկարար և միգրացիոն ծառայություններում իրականացվող աշխատանքների մասին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության շրջանակում ապագա անելիքներին վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Լևոն Տեր–Պետրոսյանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ