Իտալիայի դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ հանցավոր գործողություններ են կատարել

Իտալիայի դրոշ
Իտալիայի արտգործնախարարը հրահանգել է դիվանագիտական ներկայացուցչությունները ստուգելու ընթացակարգ սկսել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Անհայտ անձինք հանցավոր գործողություններ են իրականացրել Իտալիայի դիվանագիտական ներկայացուցչությունների ու դրանց աշխատակիցների նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է ilmessaggero.it–ը` հղում անելով Իտալիայի ԱԳՆ-ին։
Երեկ երեկոյան Բարսելոնայում կոտրել են Իտալիայի գլխավոր հյուպատոսության պատուհանների մեկը և ներկել շենքի մուտքի դիմացի պատը։ Նույն օրը Բեռլինում հրդեհվել է Իտալիայի դեսպանատան աշխատակցի` դիվանագիտական համարանիշով ավտոմեքենան։ Երկու դեպքում էլ տուժածներ չկան։ Տեղի ոստիկանության ուժերն անհրաժեշտ քննչական գործողություններ են իրականացրել։

Տեղի ունեցածի մասին անմիջապես տեղեկացվել է Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին։ Նախարարը հրահանգել է դիվանագիտական ներկայացուցչությունները ստուգելու ընթացակարգ սկսել:

Իտալիայի վարչապետ Ջորջ Մելոնին նույնպես արձագանքել է Բեռլինում ու Բարսելոնայում տեղի ունեցածին ու իր համերաշխությունը հայտնել դեսպանատան խորհրդականին, որի ավտոմեքենան հրկիզել են Գերմանիայում։
Երուսաղեմում ծայրահեղականները հարձակվել են հայկական ռեստորանի վրա. մանրամասներ