ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Հնդկաստանում կործանված Սու-30 և Mirage 2000 կործանիչների երկու օդաչուները փրկվել են, երրորդին որոնում են։ Տեղեկությունը հայտնում է «Ani» գործակալությունը՝ հղում անելով պաշտպանության նախարարության աղբյուրները:
«Երկու օդաչուներին վտանգ չի սպառնում։ Ռազմաօդային ուժերի խումբը շուտով դեպքի վայր կժամանի ուղղաթիռով, որպեսզի պարզի երրորդ օդաչուի ճակատագիրը», - ասել են գործակալության զրուցակիցները։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր Հնդկաստանի ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռ է կործանվել Մադհյա Պրադեշ նահանգում։ Ըստ ԶԼՄ–ների` Սու-30 և Mirage 2000 կործանիչները ուսումնավարժական թռիչքների ժամանակ են կործանվել։ Երկուսն էլ օդ են բարձրացել Գվալիորի ռազմաօդային ուժերի բազայից։