Գարեգին Բ–ն այցելել է Եռաբլուր և աղոթել զոհվածների հոգիների հանգստության համար

Ամենայն հայոց կաթողիկոսն ընդգծել է, որ հայ ժողովրդի խաղաղ կյանքի ու անվտանգության երաշխիքը հզոր բանակն է։
Sputnik
Հայոց բանակի օրվա առթիվ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն միաբանության անդամների հետ այցելեց Եռաբլուր և աղոթեց զոհվածների հոգիների հանգստության համար, օրհնեց պատերազմում զոհվածների ծնողներին ու հարազատներին։
Լրագրողների հետ զրույցում Գարեգին Բ–ն հայտնեց, որ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում աղոթք են բարձրացրել բոլոր նրանց համար, որոնք իրենց կյանքը տվել են հայրենիքի պաշտպանության համար։
«Խնդրեցինք, որ Տերը խաղաղ, ապահով, անվտանգ պահի մեր երկիրը, մեր ժողովրդին, զորացնի հայոց բանակը, որպեսի կարողանան խաղաղության մեջ ապահով կյանք պարգևել մեր զավակներին, Ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում»,– ասաց նա։
Կաթողիկոսն ընդգծեց, որ հայ ժողովրդի խաղաղ կյանքի ու անվտանգության երաշխիքը հզոր բանակն է։
Հիշեցնենք` հունվարի 28–ին ՀՀ ԶՈւ–ն նշում է իր կազմավորման 31-ամյակը։ 1992թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց ագային բանակի ստեղծումը:
Նիկոլ Փաշինյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Եռաբլուր