Եվրոպական ակումբները հետաքրքրված են Էդուարդ Սպերցյանով․ Կամոցի

Էդուարդ Սպերցյան
Ֆրանկո Կամոցին հայտարարել է, որ լավ գիտի «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավորությունները, նա լավ խաղացող է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Եվրոպական որոշ ակումբներ «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին տեղեկություններ ստանալու համար դիմել են Մոսկվայի «Սպարտակի» նախկին սեփականատեր Լեոնիդ Ֆեդունի նախկին խորհրդական Ֆրանկո Կամոցիին։ Տեղեկությունը հայտնում է «РБ Спорт»-ը։
«Եվրոպական ակումբները հետաքրքրված են Սպերցյանով, ոմանք ինձ հարցրել են նրա մասին: Նրա հնարավորություններն ինձ քաջ հայտնի են։ Ես ասացի, որ նա շատ լավ խաղացող է։ Տեսնենք, թե որտեղ կշարունակի կարիերան»,- ասել է Կամոցին։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստով հետաքրքրված են ՊՍՎ-ն, «Ֆեյենորդը», «Ֆիորենտինան» և «Վիլյառեալը»։ Սակայն իտալական և իսպանական ակումբների ներկայացուցիչները չեն հաստատել այս լուրը։