Եգիպտոսի նախագահը ժամանել է Երևան

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսին ժամանել է Երևան
Եգիպտոսի նախագահը մինչ Հայաստան ժամանելը եղել է Ադրբեջանում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսին ժամանել է Երևան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Քիչ առաջ Եգիպտոսի նախագահի օդանավը վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում:

Բարձրաստիճան հյուրին դիմավորել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսին ժամանել է Երևան
ՀՀ նախագահի նստավայրում հունվարի 29-ին՝ դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին առանձնազրույց կունենան, որին կհաջորդի երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Հայաստանի և Եգիպտոսի նախագահներն այնուհետև հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:
Բարձրաստիճան հյուրին դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը
Պաշտոնական այցի շրջանակում Եգիպտոսի նախագահը հանդիպում կունենան նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Աբդել Ֆաթահ էլ-Սիսին Հայաստան է ժամանել տարածաշրջանային այցով: Մինչ Հայաստան ժամանելը նա եղել է Ադրբեջանում:
Նշենք, որ սա առաջին անգամ է, որ անկախ Հայաստանն ընդունում է Եգիպտոսի նախագահին։
Եգիպտոսի նախագահի հայաստանյան այցն իրոք պատմական է և չափազանց կարևոր. Արմեն Պետրոսյան