Ուկրաինայի էներգետիկային զանգվածային հարվածներով խափանվել են ՆԱՏՕ-ի փոխադրումները. ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ
Հարվածների հետևանքով խախտվել է Ուկրաինայի զորքերի ռազմական տեխնիկայի վերանորոգման և վերականգնման ձեռնարկությունների արտադրական հզորությունների աշխատանքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի էներգետիկ համակարգին։ Խափանվել են սպառազինության և զինամթերքի փոխադրումները, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի երկրներից։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Հունվարի 26-ին Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը մեծ հեռահարության օդային և ծովային բազավորման բարձր ճշգրտության զենքով, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերով զանգվածային հրթիռային հարվածներեն հասցրել էներգետիկ համակարգի օբյեկտներին, որոնք ապահովում էին Ուկրաինայի պաշտպանական-արդյունաբերական համալիրի և տրանսպորտային համակարգի ձեռնարկությունների գործունեությունը։ Զանգվածային հարվածի նպատակներին հասել են: Բոլոր նշանակված օբյեկտները խոցվել են»,- ասել են գերատեսչությունում։
Բացի այդ, խախտվել է Ուկրաինայի զորքերի ռազմական տեխնիկայի վերանորոգման և վերականգնման ձեռնարկությունների արտադրական հզորությունների աշխատանքը։
Նշվում է նաև, որ Խերսոնի ուղղությամբ ռուսական զորքերը հակամարտկոցային պայքարի շրջանակում ոչնչացրել են ուկրաինական «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի կայանք, ամերիկյան М -777 հաուբից և հրետանային զինամթերքի պահեստ։
Պաշտպանության նախարարության ամփոփագրում նշվում է, որ ռուս զինվորականները մեկ օրում Դոնեցկի ուղղությամբ ավելի քան 80 ուկրաինացի զինծառայողների են ոչնչացրել։
Հիշեցնենք՝ 2022 թ. փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 336-րդ օրը։