Տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն

Արխիվային լուսանկար
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 4-6, երեկոյան՝ -1-ից 1 աստիճան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 28-31-ն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում է ձյուն և մառախուղ։
Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Եղանակի տեսություն
Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, հունվարի 28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 29-30-ի գիշերը կբարձրանա 8-10, ցերեկը՝ 4-6 աստիճանով։
Երևանում հունվարի 27-ին, 28-ի գիշերը, 30-ի ցերեկը, 31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը, 30-ի գիշերը, 31-ի ցերեկը սպասվում է ձյուն:
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 4-6, երեկոյան՝ -1-ից 1 աստիճան։