Մեծ հայրենական պատերազմի դաժան ու միաժամանակ հերոսական էջերից է Լենինգրադի բլոկադան։
1941-ի ունիսի 22-ին ԽՍՀՄ-ի վրա հանկարծակի հարձակված գերմանացիները հույս ունեին Լենինգրադը գրավել 4 շաբաթում` մինչև 1941 թվականի հուլիսի 21-ը։ Սակայն անկոտրում դիմադրության հանդիպելով՝ 1941 թվականի սեպտեմբերի 8-ին քաղաքի վրա 6000 ռումբ են գցում ու շրջափակման մեջ վերցնում քաղաքը։ Այն ձգվեց 872 օր` մինչև 1944 թվականի հունվարի 27-ը։
Զոհվածների թիվը գերազանցում է 1 մլն-ը, ինչը 1.5 անգամ ավելի է պաշտոնական վիճակագրական տվյալներից։
Շրջափակումից Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգ) ամբողջական ազատագրման 79-ամյակի առիթով Նևայի վրա գտնվող քաղաք կայցելի շրջափակումը վերապրած 46 վետերան։
Նրանք կլինեն 9 երկրներից` Հայաստանից, Բելառուսից, Ղրղզստանից, Ուզբեկստանից, Լատվիայից, Լիտվայից, Էստոնիայից, Գերմանիայից, Իսրայելից։