ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար, ԱՄՆ–ն ներկայացնող Լևոն Արոնյանը կրկին կիսել է միավորը Tata Steel-ում:
Արոնյանը Նիդեռլանդների Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող Tata Steel հեղինակավոր մրցաշարի 11-րդ տուրում մրցել է Ֆաբիանու Կարունանայի հետ: Պարտիայի 39-րդ քայլին շախմատիստները համաձայնել են կիսել միավորը:
Հայ գրոսմայստերն այժմ 11 հնարավորից ունի 6 միավոր: Մյուս պարտիաները դեռևս ընթացքում են։
Տարվա առաջին խոշորագույն մրցաշարը կեզրափակվի հունվարի 29-ին: Այն բաղկացած է 13 տուրից:
Tata Steel-ը շախմատային ամենահեղինակավոր մրցաշարերից է, որում ժամանակին հաղթել է նաև աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանը: