1964 թվականի օգոստոսին սկսվեց ԱՄՆ բանակի ուղղակի մասնակցությունը Վիետնամի հակամարտությանը։ Մարտական գործողություններին մասնակցում էին նաև այլ երկրների զորքերը, դրանք էին`
Հարավային Կորեա
Վիետնամ
Ֆիլիպիններ
Թաիլանդ
Ավստրալիա
Նոր Զելանդիա։
1965 թվականին ԽՍՀՄ-ն ու Չինաստանը որոշեցին աջակցել Հյուսիսային Վիետնամին։ Մոսկվան Հանոյին տնտեսական, ռազմական և քաղաքական օգնություն ցուցաբերեց։ Վիետնամի Ժողովրդական բանակը Խորհրդային Միությունից ստացավ
95 С-75 «Դվինա» զենիթահրթիռային համալիր և ավելի քան 7500 զենիթային հրթիռ
687 տանկ
316 ինքնաթիռ։
ԽՍՀՄ-ից ռազմական մասնագետների խումբ մեկնեց Վիետնամ, որպեսզի վիետնամցիներին օգնի յուրացնել խորհրդային տեխնիկան։
Ամերիկացիները պատերազմ վարելու ամենաանգութ մեթոդներն էին օգտագործում. լայնորեն կիրառում էին քիմիական զենք, հրկիզող և թերմոբարիական ռումբեր, ինչպես նաև բնապահպանական աղետ էին առաջացրել` հերբիցիդների և դեֆոլիանտների միջոցով ոչնչացնելով շրջակա միջավայրը։
Մոտ 2.6 միլիոն ամերիկացի զինվորական է անցել Վիետնամի պատերազմով: Հակամարտության հետևանքով ԱՄՆ-ն կորցրել է 60 հազար զինվոր և սպա, 1700 ամերիկացի անհետ կորել է։ Մոտ 150 հազար վետերան ինքնասպանություն է գործել արդեն պատերազմից հետո:
Վիետնամը 3,35 միլիոն մարդ է կորցրել։ Նրանցից 2 միլիոնը խաղաղ բնակիչներ էին։
1973 թ-ի հունվարի 27–ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում համաձայնագիր ստորագրվեց Վիետնամում պատերազմը դադարեցնելու մասին։
Դրանից հետո ամերիկացիներն իրենց զորքերն ամբողջությամբ դուրս բերեցին Վիետնամից։