ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Այսօր և վաղը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հունվարի 26-29-ի ցերեկն օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 8-10 աստիճանով:
Այսօր Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի 4-6 աստիճան տաքություն, գիշերը` 7-9 աստիճան ցուրտ։