Ֆոտոթակարդը կրկին «որսացել է» Նեոյին. տեսանյութ

Նեոն, թվում է, թե ինչ–որ բան է փնտրում ծառի վերևում, հետո դանդաղ հեռանում է։
Sputnik
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդներն հունվաօրեր առաջ նկարահանել են Նեո ընձառյուծին: «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ–ի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է տեսանյութ, որում Նեոն «քսմսվում է» ծառին, հետո հեռանում։
Հիշեցնենք` արդեն 5 տարի է, որ Նեո ընձառյուծը բնակվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում։
2019–ի դեկտեմբերին Խոսրովի անտառում տեղադրված տեսախցիկներից մեկը «որսացել էր» կովկասյան ընձառյուծ Նեոյին։ Տեսանյութում երևում էր, թե ինչպես է գիշատիչը որոշ ժամանակ կանգնում տեսախցիկի առաջ, հետո հեռանում։