10 ամսական փոքրիկ է մահացել. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ն պարզաբանում է տարածել

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն
Մասնագետները մոտ մեկ ժամ վերակենդանացման միջոցառումներ են կատարել, բայց երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Հայաստանում 10 ամսական փոքրիկ է մահացել: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը հերքում է լուրերը, թե երեխան իրենց կենտրոնում է մահացել։

«Պաշտոնապես հայտարարում ենք, որ շտապօգնության բրիգադով մեր կենտրոն է տեղափոխվել արդեն մահացած 10 ամսական փոքրիկ: Չնայած այդ հանգամանքին՝ շտապ և անհետաձգելի բուժօգնության ընդունարանում մեր մասնագետները մեկ ժամից ավելի կատարել են վերակենդանացման բոլոր միջոցառումները, սակայն, ցավոք, փոքրիկին հնարավոր չի եղել վերակենդանացնել»,– նշված է ԲԿ–ի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ:

Նշենք, որ այսօր տեղեկություն էր տարածվել, թե «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնում 8 ամսական աղջնակ է մահացել։ Ըստ տեղեկությունների` երեխային Կոտայքի մարզից են հիվանդանոց տեղափոխել։