ՊՍՎ–ն իսկապես հետաքրքրված է Էդուարդ Սպերցյանով. հոլանդացի լրագրող

Էդուարդ Սպերցյան
Լրագրողի կարծիքով` Էդուարդ Սպերցյանի տրանսֆերն առաջնահերթություն է ակումբի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը իսկապես կարող է տեղափոխվել հոլանդական «ՊՍՎ Էյնդհովեն»։ Տեղեկությունը «РБ Спорт»–ին է հայտնել հոլանդացի լրագրող Յապ դե Գրոտը։
«Սպերցյանը իսկապես նախնական ցանկում է (short list)։ Թիմը կիսապաշտպանությունն ուժեղացնելու կարիք ունի: Ուստի Էդուարդի տրանսֆերը ակումբի համար առաջնահերթություն է»,- ասել է լրագրողը։
Հիշեցնենք, որ Էդուարդ Սպերցյանի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
Հոլանդական ակումբը կվաճառի իր ֆուտբոլիստին Սպերցյանին ձեռք բերելու համար
2022թ.–ին Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։
Այս մրցաշրջանում 22-ամյա «Կրասնոդարի» կազմում նա անցկացրել է 21 խաղ՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Իտալական ակումբը նույնպես հետաքրքրված է Էդուարդ Սպերցյանով